Prime Study-ն զգաղվում է ուսանողների հավաքագրմամբ եւ խորհրդատվությամբ: Մեր ընկերության նպատակն է աջակցել Հարավային Կովկասի երիտասարդներին` ընդունվել հեղինակավոր կրթական հաստատություններ: Մեր գործակալությունը, բացի բակալավրիատ և մագիստրատուրա ընդունվելուց, հնարավորություն է տալիս մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացների, սեմինարների և թեմատիկ ամառային դպրոցների:
Մենք, մեր գործընկեր հաստատությունների հետ համատեղ, մտադիր ենք նաև կազմակերպել թեմատիկ գիտական կոնֆերանսներ, որոնք հատուկ նախատեսված կլինեն երիտասարդ գիտնականների համար:
Գործակալությունը նաեւ աջակցում է տարբեր ընկերությունների` իրենց աշխատակիցներին կարճաժամկետ ուսուցողական դասընթացների եւ սեմինարների ուղարկելուն: Prime Study-ն բազմաթիվ հեղինակավոր կրթական հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչն է: Ապահովելով մրցունակ համալսարանների հետ կապը, մենք, օգտագործելով մեր հեռանկարային ուսանողների գլխավոր առավելությունները, հնարավորություն ենք տալիս նրանց որակյալ կրթություն ստանալ իրենց որակավորման ու ֆինանսական կարողությունների համապատասխան բարձրակարգ կրթական հաստատություններում: Prime Study-ն, ի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնական ներկայացուցիչների, գործունեություն է ծավալում ամբողջ Հարավաջին Կովկասի տարածաշրջանում:
Մենք ձգտում ենք ապահովել համապատասխան խորհրդատվություն թե´ ֆիզիկական անձանց, և թե´ ընկերությունների ու կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական որակավորումը բարձրացնելու հարցերում:
ործընկեր ուսումնական հաստատություններ
PRIME STUDY-ն համագործակցում է 30 երկրներում ավելի քան 50 համալսարանների, բիզնես դպրոցների և լեզուների ուսուցման կենտրոնների հետ:
Մենք հանդիսանում ենք այնպիսի հեղինակավոր հաստատությունների բացառիկ ներկայացուցիչ, ինչպիսիք են`
• Եվրոպական կառավարման և տեխնոլոգիաների դպրոց (ESMT) - Բեռլին, Գերմանիա (64-րդ տեղը Համաշխարհային բիզնես դպրոցների ցանկում)
• IESEG- ի կառավարման դպրոց - Փարիզ, Ֆրանսիա (17-րդ տեղն ըստ Financial Times-ի կառավարման մագիստրոսական ծրագրերի ռեյթինգի)
• «Audencia Business School» - Nantes, Ֆրանսիա (24-րդ տեղն ըստ Financial Times-ի կառավարման մագիստրոսական ծրագրերի ռեյթինգի)
• WU Վիեննայի Համալսարանի Գործադիր Ակադեմիա - Վիեննա, Ավստրիա (44-րդ տեղն ըստ Financial Times-ի կառավարման մագիստրոսական ծրագրերի ռեյթինգի):
Մենք առաջարկում ենք նաև կրթություն հետեւյալ հեղինակավոր ուսումնական հաստատություններում`
• Kaplan International Colleges - անգլերեն լեզվի ուսուցման կենտրոններ ութ երկրներում (ԱՄՆ, Կանադա, Միացյալ Թագավորություն, Իռլանդիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Սինգապուր, Մալթա)
• Հեյդելբերգի անվան լեզուների ակադեմիա (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն, չինարեն և այլն) Գերմանիայում` Հեյդելբերգում կամ Բեռլինում